Հայերեն   English   Русский  

Էրդողանն իրեն ու Պուտինին անվանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենափորձառու գործիչներ


  
դիտումներ: 584

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենափորձառու քաղաքական գործիչներ: Ըստ նրա՝ իրենք շատ ընդհանրություններ ունեն:

«Խոսելով փորձի մասին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կան երկու առավել փորձառու քաղաքական գործիչներ, մյուսներին չեմ մտաբերում, միգուցե, նրանք կան: Նրանցից մեկը ես եմ, իսկ մյուսը՝ Պուտինը: Որովհետև եթե համեմատենք նախագահության և վարչապետության ժամկետները, ապա մեզ մոտ ստացվում է 15-16 տարվա ընդհանուր գործընթաց։ Այդ գործընթացի արդյունքում էլ կան արդյունքներ, ինչպես նաև՝ անելիքներ»,- հայտարարել է Էրդողանը Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «TRT» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Ըստ թուրք առաջնորդի՝ ինքն ու Պուտինը լավ հարաբերություններ ունեն, ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը, ինչը դրսևորվեց, երբ Անկարան Սիրիայի հյուսիսում սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչպես նաև՝ Աստանայում ու Սոչիում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների ժամանակ։

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը՝ հունիսի 24-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: