Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլը երկվորյակների է սպասում. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 1432

Դեռևս մայիսի 19-ին աշխարհը հետևում էր արքայազն Հարրի և դերասանուհի Մեգան Մարքլի շքեղ արքայական հարսանիքին, իսկ այժմ արդեն զույգի մեղրամսից հետո լրատվամիջոցները հայտնում են Մաքրլի հղիության մասին: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 36-ամյա դքսուհին երկվորյակների է սպասում: Գրում է Starslife.ru-ն:

Այդ ուրախ լուրի մասին ամուսինները տեղեկացել են հարսանեկան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո:

ԶԼՄ-ները տեղեկացել են դքսուհու հղիության մասին Մեգանի ընկերուհուց: Ամուսինները որոշել էին որոշ ժամանակ սպասել նախքան այդ տեղեկության մասին լրատվամիջոցներին հայտնելը:

«Մեգանն ու Հարրին չափազանց երջանիկ են: Նրանք չէին սպասում, որ դա այդքան շուտ տեղի կունենա: Մեկ այլ մեծ անակնկալ այն փաստն էր, որ նրանք երկվորյակների են սպասում` տղայի և աղջկա», - հայտնել է աղբյուրը և հավելել, որ Մեգանը պատրաստ է մայր դառնալ և ակտիվորեն խորհրդակցում է Քեյթ Միդլթոնի հետ, որը վերջերս է երրորդ երեխային լույս աշխարհ բերել:

Հիշեցնենք, որ հարսանեկան ճանապարհորդությունից վերադառնալուց հետո զույգն ակտիվորեն անցել է թագավորական պարտականությունների իրականացմանը և բազմաթիվ միջոցառումների հասցրել մասնակցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: