Հայերեն   English   Русский  

​Ամերիկացիների մեծամասնությունը հավանության չի արժանացնում Թրամփի արտաքին քաղաքականությունը


  
դիտումներ: 582

CNN հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքերի համաձայն` ամերիկացիների մեծամասնությունը հավանության չի արժանացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը: Գրում է Vesti.ru-ն:

Ինչպես նշվել է հարցվածների 53%-ը դեմ է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը հարաբերություններ կարգավորում օտարերկրյա պետությունների հետ:

Հարցվածների ընդամենը 39%-ն է հավանության արժանացնում Թրամփի արտաքին քաղաքականությունը: Ընդ որում՝ դեռևս մեկ ամիս առաջ անցկացված հարցման արդյունքների համաձայն` ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության կողմնակիցները 42% էին կազմել: Հարցվածների 60%-ից ավելին կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնն ավելի ճիշտ կվարվեր բաեկամական հարաբերություններ պահպանելով դաշնակից երկրների հետ, քան սկսեր նրանց մի շարք ապրանքատեսակների ներմուծ,ան համար մաքսատուրքերով ճնշել:

Բացի այդ շատ ամերիկացիներ կարծիք են հայտնել, որ օտարերկրյա առաջնորդները չեն հարգում Դոնալդ Թրամփին: Իսկ հարցվածների 25%-ը հակառակ կարծիքն է հայտնել: Հարցման մասնակցած ամերիկացիների մեծամասնությունը (66%) դրական գնահատական է տվել Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ում ստեղծված տնտեսական իրավիճակին: Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա հունիսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: