Հայերեն   English   Русский  

Խաչիկ Ասրյանի կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին


  
դիտումներ: 974

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 23-ին, անցկացնում է իր հիմնադիր համագումարը:

Կուսակցության հիմնադիր Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ից կուսակցության դառնալու անհրաժեշտությունն առաջացել էր ապրիլի 23-ից հետո, երբ ՀՀ-ում նոր քաղաքական իրավիճակ ստեղծվեց:

Խաչիկ Ասրյանի խոսքով՝ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հաղթելու և կոռուպցիան մոխիր դարձնելու նպատակով: «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը» ձգտելու է նաև ներկայացվածություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարն էր, ՀՀԿ անդամ, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո հրաժարական տվեց պաշտոնից և դուրս եկավ ՀՀԿ-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: