Հայերեն   English   Русский  

ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը


  
դիտումներ: 744

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը:

Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ԱԱԾ լրատվական կենտրոնից:

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը 2008 թվականից սկսած բարեգործություն է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում:

Ջեմբերջյանի տանը խուզարկության մասին լուրերը տարածվել էին հունիսի 23-ին լրատվամիջոցների կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: