Հայերեն   English   Русский  

Իտալիայի իշխանություններն արգելել են փրկարարներին օգնել փախստականներին. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 233

The Independent պարբերականի փոխանցմամբ` Իտալիայի կառավարությունն արգելել է փրկարարական նավերի անձնակազմի անդամներին Միջերկրական ծովում փախստականների օգնության կանչերին արձագանքել` անգամ աղետի ազդանշաններ ստանալու դեպքում: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ իտալացի փրկարարները կիրակի օրը` հունիսի 24-ին, փախստականներ տեղափոխող նավերից վեց առանձին աղետի ազդանշան են ստացել:

Սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Աֆրիկայից մարդկանց Եվրոպա ուղարկող նավերը գտնվում էին Լիբիայի ջրերում, հետևաբար «Լիբիայի պատասխանատվության ներքո» են գտնվում:

Իսպանիայի Proactiva Open Arms փրկարարական թիմում, որի նավերը գտնվում էին նշված տարածքում, հայտարարել են, որ իրենց «հատուկ ասել են, օգնություն չցուցաբերել»:

Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո-Միլանիզին հայտարարել էր, որ ԵՄ երկրների միգրացիայի հարցերով տարբերությունները կարող են հանգեցնել միության պառակտմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: