Հայերեն   English   Русский  

Գիտության պետական կոմիտեի նախագահը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում


  
դիտումներ: 1061

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել իր դեմ:

«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:

Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին:

Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»:

Հիշեցնենք, որ ԳՊԿ-ի նախագահի նշանակումից հետո Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով. «Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: ... Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում»:

Դրանից հետո օնլայն քննարկում-վեճ էր սկսվել նրա և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: