Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալել են ԵՄ քաղաքացիների ընտրություններին միջամտելու կասկածանքով. ԶԼՄ


  
դիտումներ: 161

Թուրքիայի իշխանությունները տասը օտարերկրացիների մեղադրել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության գործընթացին միջամտելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Haberturk» հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ օտարերկրացիները ձերբակալվել են Թուրքիայի չորս նահանգներում: «Aydinlik» թերթը մանրամասնել է, որ ձերբակալվածների թվում կան Ֆրանսիայի երեք, Գերմանիայի երեք և Իտալիայի չորս քաղաքացիներ: Նրանք բոլորը իրենց ներկայացրել են որպես ԵԱՀԿ դիտորդներ: Այս մասին հայտնում է թերթը՝ չմանրամասնելով, թե նրանք ինչ նպատակ են հետապնդել:

Թուրքիայում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար մրցել են իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև Ազգայնական շարժում կուսակցությունները ներկայացնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիամդիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեի, «Հայերնիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, «Երջանկություն» կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը: Ըստ նախնական տվյալների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 52.6 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: