Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ մի շարք ծրագրերի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին


  
դիտումներ: 130

Կորեայի Հանրապետության միավորման ասոցիացիան հայտարարել է, որ Սեուլի և Փհենյանի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն տրանսպորտային հաղորդակցության վերականգնման և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:

Հունիսի 26-ին և հունիսի 28-ին ապառազմականացված գոտում տեղի կունենան տրանսպորտի հարցերով հանդիպումներ: Անտառային տնտեսության հարցերով բանակցությունները նախատեսված են հուլիսի 4-ին:

Ընդ որում` ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի պատվիրակությունները հանդիպումների ժամանակ կգլխավորեն համապատասխան նախարարությունների փոխնախագահների մակարդակով պաշտոնյաներ:

«Համագործակցության շուրջ երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտի և անտառային տնտեսության հարցերով ոլորտային հանդիպումների միջոցով մենք Հարավի և Հյուսիսի միջև երկարատև հարաբերությունների զարգացման հիմք կստեղծենք», - նշվել է զեկույցում:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել էին պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպում անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: