Հայերեն   English   Русский  

ԵԿՄ-ն առաջիկա համագումարում քննարկելու է ՔՊ-ին սատարելու հարցը


  
դիտումներ: 463

Երկրապահ կամավորների միությունն առաջիկա համագումարում կքննարկի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ առաջարկը միանշանակ ընդունվելու է մեծամասնության կողմից, սակայն ԵԿՄ շարքերում ընդգրկված յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրության մեջ: «Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին, քանի որ այն նոր իրողություն բերեց»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մասնակցել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը:

«Կոտայքի մարզի երկրապահների մարզային խորհուրդը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին»,-ընդգծեց Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե երբ է նախատեսվում ԵԿՄ համագումարը, Հայրապետյանն ասաց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում:

Միությունը հունիսի 24-ին վարչության նիստում կասեցրել է նախագահ Մանվել Գրիգորյանիլիազորությունները: Մանվել Գրիգորյանը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեականօրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնականհամաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշորչափերով ուրիշի գույք հափշտակելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: