Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է Եվրոպայում քաղաքական ճգնաժամի մասին


  
դիտումներ: 349

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է կողմնակաի միգրացիայի խնդիրներով: Գրում է Russian.rt.com-ը:

«Լուծման համար հստակ գաղափարներ են անհրաժեշտ: Մենք արժեքներ ունենք ԵՄ-ում և ամեն անգամ, երբ դավաճանում ենք դրանց, վատթարագույնն ենք անում: Արժեքները` մարդու իրավունքների հարգանքն է, այլ երկրների հարգանքը և համերաշխությունը, որն ամրապնդում է մեզ», - ասել է Մակրոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնել ընդհանուր լուծումներ, որոնք կմշակվեն երկրների միջև համագործակցության ընթացքում, որը պահանջում է պատասխանատվություն և համերաշխություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրները ստիպված կլինեն հավասարաչափ կիսել միգրացիոն բեռը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ներկայումս ԵՄ երկրներին չի հաջողվում միգրացիայի հարցերով ընդհանուր լուծում գտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: