Հայերեն   English   Русский  

Բուլղարիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը


  
դիտումներ: 815

Հունվարի 12-ին Բուլղարիայի Հայերի Միության նախագահ Հարություն Հովսեփյանը ցավակցական նամակ է ուղարկել Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Քսավիեր Լապեր դյո Կաբանին, որում ԲՀՄ անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ խստորեն դատապարտելով իսլամ ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչությունը «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում, ինչպես նաև Փարիզի փողոցներում:

«Իսլամ ծայրահեղականների նման պահվածքը միանգամայն անընդունելի է և որևե արդարացում չկա: Անընդունելի է, մանավանդ, երբ նման տարրերը, չարաշահելով ֆրանսիական հասարակության հյուրընկալությունը, փորձում են ուժի և բռնության միջոցով իրենց ծայրահեղական հայացքները հաստատել մի երկրում, որը խորհրդանիշն է հանդիսանում խոսքի ազատության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների:

Բուլղարիայի Հայերի Միությունը իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի իշխանություններին ահաբեկչության և իսլամ ծայրահեղականության դեմ պայքարում:

Մաղթում ենք Աստծու օրհնությունները և Սուրբ Հոգու մխիթարությունը մեր եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին:», ասված է Հարություն Հովսեփյանի նամակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: