Հայերեն   English   Русский  

​3 բան որ չպետք է կրել օդանավակայան գնալիս


  
դիտումներ: 411

Առավոտյան շատ վաղ ժամի թռիչքի պատրաստվելիս, վերջին բանը որ կարող է մտահոգել, դա այն է, թե ինչ է պետք կրել:

Փորձագետի կարծիքով, պետք է մի փոքր ավելի շատ մտածել թռիչքի ընթացքում մեր հագուստի մասին:

Փաստորեն կա մի որոշակի հանդերձաքն, որը գրեթե միշտ առաջացնում է խնդիրներ անվտանգությունում: Այս մասին հայտնում է նախկին տրանսպորտային անվտանգության գործակալ Քիմբերլի Պյութտը:

Պյութտը 5 տարի աշխատել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում և երեք բան, որ նա առաջարկում է չկրել.

1. Պետք չէ կրել կիսաշրջազգեստ կամ զգեստ

Շրջազգեստ կրելու ձեր որոշումը չի լինի լավագույնը քանի որ անվտանգության աշխատակիցը ստիպված կլինի ստուգել, թե արդյոք ձեր փեշի տակ ոչինչ չեք թաքցնում

2. Մազակալներ

Դժվար է հավատալ սակայն մազակալները կարող են պատճառ լինել մետաղյա դետեկտորի ահազանգելուն: Խորհուրդ է տրվում մազերը հարդարել անվտանգությունն անցնելուց հետո:

3. Տաբատ, որն ունի շատ գրպաններ

Շատ գրպաններով պաբատը օդանավակայանում կարող է դժվարություն առաջացնել, քանի որ գրեթե միշտ դետեկտորն ահազանգում է, իսկ մենք հիշում ենք, որ ունենք բանալիներ գրպաններից մեկում:

Այնպես որ, եթե ցանկանում եք օդանավակայանի անվտանգության հատվածն արագ եւ սահուն անցնել, ապա մտապահեք այս 3 խորհուրդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: