Հայերեն   English   Русский  

Նորաձևության աշխարհը Սելենա Գոմեսի պատճառով բոյկոտ է հայտարարել Dolce & Gabbana ապրանքանիշին


  
դիտումներ: 2282

Սոցիալական ցանցում Սելենա Գոմեսի հասցեին Սթեֆանո Գաբբանայի հնչեցրած վիրավորական արտահայտությունը խնդիրներ է ստեղծել Dolce & Gabbana ապրանքանիշի համար: Շոու-բիզնեսի աստղերի հետ համագործակցող բազմաթիվ աշխարհահռչակ ոճաբաններ հայտարարել են, որ դադարեցնում են համագործակցությունը իտալական նորաձևության տան հետ: Նման կերպ նորաձևության աշխարհն արձագանքել է ինստգրամում թողած Ստոֆանո Գաբբանայի մեկնաբանությանը: Գրում է Spletnik.ru-ն:

Հիշեցնենք, որ դիզայները երգչուհուն «տգեղ» էր անվանել, երբ համացանցի օգտատերերը սոցիալական ցանցում գնահատել էին Գոմեսի կերպարները: Եվ այդ ամենը միայն մեկ սուր մեկնաբանությունով չեր ավարտվել, և Ստոֆանո Գաբբանան որոշել էր ինստագրամի այլ էջերում ևս վիրավորել Սելենային:

Ոճաբան Կառլա Ուելչը, որը համագործակցում է Փինքի, Ջասթին Բիբերի, Լորդի և այլ հայտնիների հետ, հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի իր հաճախորդներին իտալական այդ ապրանքանիշի հագուստներից առաջարկել:

«Ես Dolce & Gabbana-ից մի քանի բան ունեի ձեռքի տակ, սակայն որոշեցի, որ չարժե դրանք վերցնել», - ասել է Կառլան:

Իսկ Թարաջի Փ. Հենսոնի, Գաբրիել Յունիոնի և այլ աստղերի հետ համագործակցող ոճաբան Ջեյսոն Բոլդենը հաստատել է, որ Գաբբանայի խոսքերը Գոմեսի մասին ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ նաև դիզայներին ոչ ցանկալի անձ են դարձնում իր աստղային հաճախորդների շրջանում:

«Որոշ ժամանակ է ես արդեն Dolce & Gabbana ապրանքանիշի հագուստ չեմ ընտրում: Ու թեև դիզայներական այդ դուետի ստեղծած հագուստները հոյակապ են, սակայն իմ հաճախորդները դեմ են», - խոստովանել է ոճաբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: