Հայերեն   English   Русский  

Դժվար է պատկերացնել Թուրքիայի կառուցողական դերակատարությունը հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից. Արսեն Խառատյան


  
դիտումներ: 911

Կառավարությունը ուշի ուշով հետևում է Վրաստանում և Թուրքիայում տեղի ունեցող ներքին գործընթացներին:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

Նրա խոսքով՝ շատ դժվար է դրական փոփոխություններ սպասել հայ-թուրքական հարաբերություններում՝ հաշվի առնելով նրանց հայտարարություններն, ըստ որոնց՝ Թուրքիան շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում և Ադրբեջանի «բռնազավթված» հողերի համար:

«Դժվար է պատկերացնել Թուրքիայի կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Հույս ունեմ՝ երբ լինի ադմինիստրացիան և ձևավորված լինի արտաքին քաղաքականության օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ նոր Թուրքիայի հետ գործ ունենք, եթե նոր Թուրքիայի հետ գործ ունենք»,- ասաց Արսեն Խառատյանը:

Դեռևս ժողովրդական դիվանագիտության շրջանակներում է աշխատանք տարվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Իսկ թե արդյոք գործընթաց կհարուցվի ինչ-որ տեղից, արդյոք դա մեր, թե երրորդ կողմի նախաձեռնություն կլինի, պետք է քննարկենք: «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում երկրներ կային, որ շատ ակտիվ էին: Այդտեղ մոտիվացիաներն էլ պետք է վերլուծենք, թե ով ինչի համար որ փուլում էր ներգրավվում»:

Արսեն Խառատյանը գտնում է ՝ կան փաստաթղթեր, որոնք չնայած չեղյալ են հայտարարված, այնուամենայնիվ որոշակի կետ են, որտեղ կանգնել ենք: «Հիմա դրանցից հետ կկանգնենք, թե առաջ կգնանք, թե որտեղից կսկենք բանակցել: Փակուղային իրավիճակում ենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում: Կա շատ բովանդակություն, բայց թե այդ գործընթացը որտեղից պետք է սկսել, անհրաժեշտ են հստակեցումներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: