Հայերեն   English   Русский  

Նախարար Զեյնալյանը կարևորել է Պետական ռեգիստրի գործակալությունում կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքները


  
դիտումներ: 407

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությանը:

Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: