Հայերեն   English   Русский  

«Թռչունները հազիվ կթռչեին Ստեփանակերտում, իսկ նա 100 ինքնաշարժ ուներ». Սեդա Մելքոնյանը Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում


  
դիտումներ: 776

Սեդա Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի կինը, Հայաստանում է:

Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձավ Հայաստանում տեի ունեցող վերջին իրադարձություններին:

Մասնավորապես, նա նաև խոսեց Ժիրայր Սեֆիլյանից և Սամվել Բաբայանից, որոնք երկուսն էլ վերջերս կալանքից ազատվեցին և հայտարարեցին՝ բանտում են հայտնվել քաղաքական հայացքների համար:

Սեդա Մելքոնյանը այս մտքին համաձայն է միայն Սեֆիլյանի դեպքում.

«Ժիրայր Սեֆիլյանը մի քիչ ավելի պարզ է ինձ համար: Իր քաղաքական կեցվածքն ու իր պայքարելու ձևը: Ամեն մարդ պետք է իրավունք ունենք իր ձևով պայքարելու: Հնարավոր է, որ մենք մարդկանց կարծիքը չկիսենք, բայց նրանց իրավունքն է դրանք արտահայտել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Սեֆիլյանին քաղաքական բանտարկյալ է համարում:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ապա Մելքոնյանի համար ավելի բարդ է նրա մասին կարծիք հայտնել.«Տարիներ առաջ, երբ Սամվել Բաբայանը սկսեց տապալվել որպես նախարար կամ քաղաքական գործիչ , իր մոտ էլ, ինչպես Մանվել Գրիգորյանի մոտ, մեծ թվով ինքնաշարժեր հայտնաբերվեցին, ինքն էլ շատ մեծ տուն ուներ: Այդ տարիներին նման հավաքածու ունենալ ճիշտ բան չէր: Պատերազմի և դրան հաջորդող տարիներին սարսափելի պայմաններում էին ապրում Արցախում: Անցյալ շաբաթ, երբ ես Ստեփանակերտում էի, զարմացած էի և ուրախացած , որ տեսա իմ իմացածից շատ տարբերվող Ստեփանակերտ. Ամայություն կտիրեր, թռչունները հազիվ կթռչեին. և աղքատություն և դժվարություն, և սնունդ հայթայթելու խնբդիր կար: Քստմնելի պայմանների մեջ մարդիկ կապրեին: Եվ այդ ընթացքում մարդը ժամանակ ունենա գրեթե հարյուր ինքնաշարժ հավաքե՞ : Ինձ համար դա առնվազն շատ տարօրինակ է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: