Հայերեն   English   Русский  

Կարծում եմ՝ Իգոր Մուրադյանի հիշատակը պետք է հավերժացվի.Գրիգորի Մարտիրոսյան


  
դիտումներ: 769

Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխան էր խորհրդարանականների և կառավարության միջև՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։

Պատգամավորների հնչեցրած որոշ հարցերին տրված պատասխաններից կուզեի առանձնացնել ուսուցիչների արձակուրդային վճարների հարցը, որի առնչությամբ այս օրերին ձեզանից մի քանի դիմում էի ստացել։ Խորհրդարանում այդ մասին հայտարարվել է, որ այս պահի դրությամբ ներկայացված հայտերի հիման վրա բոլոր արձակուրդային վճարները հատկացված են։ Վճարումների երկրորդ փուլը կիրականացվի հուլիս ամսին։ Ուսուցիչների արձակուրդային վճարների մաս-մաս հատկացումը բխում է առկա հնարավորություններից, որը, բնականաբար, հանրակրթության համակարգի աշխատողների համար որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս: Բայց արդարության համար նշեմ, որ, նախորդ տարիների համեմատ, այս հարցում առաջընթաց ունենք, և առաջիկա տարիներին խնդիրը կփորձենք ամբողջությամբ լուծել։

Հարց հնչեց նաև Արցախում ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Իգոր Մուրադյանի հիշատակին նվիրված հուշարձանաստեղծման մասին։ Կարծում եմ՝ Իգոր Մուրադյանի հիշատակը պետք է հավերժացվի: Առաջարկը կուսումնասիրվի, կքննարկվի նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և դրա մասին կառավարությունը կարծիք կձևավորի այդ քննարկումների արդյունքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: