Հայերեն   English   Русский  

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչպես է դուստրը քննադատել իրեն ինստագրամի պատճառով


  
դիտումներ: 816

16-ամյա Կայա Գերբերը, որը ընտրեց մոդելի կարիերան` հայտնի մայրիկի` Սինդի Քրոուֆորդի, օրինակին հետևելով, կարող է միշտ պրոֆեսիոնալ խորհրդի ապավինել: Իսկ Byrdie-ին տված վերջին հարցազրույցի ընթացքում 52-ամյա սուպերմոդելը խոստովանել է, որ կան իրավիճակներ, երբ իրենք դերերով փոխվում են դստեր հետ, և ինքն անձամբ է Կայայից խորհուրդներ հարցնում: Գրում է Spletnik.ru-ն:

Սինդին հայտարարել է, որ Կայան ավելի մեծ ճանաչում է վայելում սոցիալական ցանցերում և ավելի լավ է հասկանում դրանցից:

«Ես միշտ հետևում եմ նրա խորհուրդներին ինստագրամում լուսանկարների վերաբերյալ: Հիշում եմ, որ սկզբում որդիս և դուստրս նկատողություն արեցին ինձ. «Մայրիկ, դու չափազանց շատ հեշթագներ ես օգտագործում»: Դա միակ դեպքն էր, որբ իսկապես զգացի նրանց քննադատական աչքերը: Այս ամենը, իհարկե, շատ ծիծաղելի է, քանի որ խոսակցությունը տարվում է բոլորովին այլ լսարանի հետ: Ես չգիտեմ, թե ինչ են երբեմն նշանակում Կայայի լուսանկարներին կից գրառումները: Իսկ Կայան պատասխանում է ինձ. «Օ՜, մայրիկ, մոռացիր այդ մասին»: Այնուամենայնիվ, նա ավելի շատ հետևորդներ ունի, քան ես, ինչը նշանակում է, որ նա ամեն ինչ ավելի ճիշտ է անում: Հետևաբար, ես հարցնում եմ նրա կարծիքը, և նա, ինչն առավել ուշագրավ է, նա էլ իր հերթին է հետաքրքրված իմ կարծիքով», - խոստովանել է Սինդին:

Հարկ է նշել, որ մոր և դստեր ինստգրամի էջերի հետևորդների թվի տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Սինդիի հետևորդների թիվը 3.2 միլիոն է կազմում, իսկ Կայային` 3.5 միլիոն:

Վերջերս Կայա կրկին մորն ուրախանալու առիթ է տվել, քանի որ հերթական ձեռքբերումն էր ունեցել մոդելային կարիերայում` Ջիջի Հադիդի և Վիտորիո Չերետիի հետ Moschino ապրանքանիշի նոր գովազդային քարոզարշավի դեմքը դառնալով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: