Հայերեն   English   Русский  

​Ինչու են Հնդկաստանում կանայք հրաժարվում ջրից նույնիսկ շատ բարձր ջերմաստիճանի ժամանակ:


  
դիտումներ: 274

Զենիթում շատ բարձր՝ 50 աստիճան սելսիուսի պայմաններում, կանայք հրաժարվում են ջրից:

13-ամյա Մոնան բնակվում է ԴԵլիի հետնախորշերում, այս չափազանց շոգ պայմաններում նա միտումնավոր հրաժարվում է ջրից: Աղջկա խոսքով, հնարավորինս քիչ ջուր խմելու պատճառն այն է, որ զուգարանն այնտեղ բաց է՝ առանց դռների, որտեղ գրեթե միշտ լինում են ավազակներ և ինքը վախենում է գնալ այնտեղ:

Աղջիկը նաև նշում է, որ իրեն սահմանափակում է նաև սննդի մեջ , այնպես որ զուգարանի կարիք լինի օրվա ընթացքում ոչ ավել քան մեկ անգամ, իսկ երբ գնում է, ապա ոչ միայնակ այլ մնացած կանանց հետ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան:

Հնդկաստանում մոտ 524 միլիոն մարդ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, չունի զուգարաններ: Հատկապես կանանց դեպքում նշանակում է, որ վերջիններիս սպառնում է նաև սեռական բռնության վտանգը, քանի որ հաճախ իրենց բնական կարիքները հոգում են փողոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: