Հայերեն   English   Русский  

Մակրոնը մանրամասներ է պատմել միգրացիայի հարցով ԵՄ-ի ընդունած համաձայնագրի մասին


  
դիտումներ: 308

Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության առաջնորդները միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ համաձայնագիր են ընդունել, որով նախատեսվում է Եվրոպայում փախստականների ընդունման համար վերահսկվող կենտրոններ ստեղծել: The Huffington Post պարբերականի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գրում է Russian.rt.com-ը:

Ֆրանսիայի առաջնորդի խոսքերով` կենտրոնները կստեղծվեն, որպեսզի «ավելի լավ կազմակերպեն այդ ընդունելությունը»:

Բացի այդ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին նշել է, որ ամփոփիչ համաձայնագիրը ենթադրում է ԵՄ երկրներում կամավոր հիմունքներով փախստականների վերաբնակեցում:

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել միգրացիոն հարցերի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: