Հայերեն   English   Русский  

​Հնդկաձավարով կոտլետներ


  
դիտումներ: 2432

Բաղադրությունը

1 բաժակ հնդկաձավար

3 կարտոֆիլ միջին չափսի

1 գազար

1 գլուխ սոխ

ձեթ

ջուր կամ բանջարեղենային արգանակ կես լիտր

կանաչի` մատուցման համար

Պատրաստումը

Խաշած կամ գոլ ջրով թրջած ու հասունացած հնդկաձավարը լցնել թասի մեջ:

Սոխը կտրատել կիսաշրջանաձև, գազարը խոշորանցք քերիչով անցկացնել:

Կարտոֆիլը կլպել ու մանրանցք քերիչով քերել, ապա ճզմելով քամել:

Կարտոֆիլը խառնել հնդկաձավարին ու լավ համեմել աղ ու պղպեղով: Խյուսն այնքան խառնել, որ դրանից հնարավոր լինի կոտլետներ ձևավորել, ապա տապակել ձեթով:

Առանձին տապակել սոխն ու գազարը: Պատրաստի կոտլետները դասավորել թասի մեջ մեկ շերտով, վրան տարածել տապակած սոխ ու գազարի մի մասը, ապա երկրորդ շարքը դասավորել ու ծածկել կրկին սոխ ու գազարի խառնուրդով: Թասի մեջ մի քիչ ջուր կամ արգանակ լցնել ու թույլ կրակին դնել 20 րոպեով:

Վրան կանաչի շաղ տալ ու մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: