Հայերեն   English   Русский  

ԵՄ ղեկավարները համաձայնության են եկել միգրացիոն հարցերի վերաբերյալ. Տուսկ


  
դիտումներ: 394

Եվորպական միության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում համաձայնության են եկել միգրացիայի հարցերի շուրջ: Այդ մասին գրառում թվիթերում կատարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի ուշ ձեռք բերված համաձայնության մասին հայտնել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը:

«Միգրացիայի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել», - գրել է նա թվիթերում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իտալիան միգրացիայի խնդրի պատճառով արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: