Հայերեն   English   Русский  

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը ձերբակալվել է. ԱԱԾ


  
դիտումներ: 434

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 29-ին, ձերբակալել է հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կոնևսկոյ):

Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին, ԱԱԾ-ն ստուգումներ էր իրականացնում Արտյոմ Հարությունյանին պատկանող տարածքում:

ԱԱԾ-ն երեկ գործողություն է իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկոյ) տարածքներից է:

Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկվել և բերման է ենթարկվել Արմեն Հարությունյանի եղբայրը՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը Արտյոմ Հարությունյանը:

«Օրենքով գող» Արմեն Հարությունյանը, հիշեցնենք, մահացել է 2010 թվականին Աստրախանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: