Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլիի նոր կերպարը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1191

Ներկայումս հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որի անունը վերջին շրջանում լրատվամիջոցներում հայտնվում է միայն դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության համատեքստում, Լոնդոնում է գտնվում: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ նախօրեին դերասանուհին պաշտոնական միջոցառման է մասնակցել:

Նախօրեին Սուրբ Պողոսի տաճարում պատարագ է տեղի ունեցել` նվիրված Սուրբ Միքայելի և Գեորգի շքանշանի սահմանման 200-ամյակին: Հարց է առաջանում, թե ինչ առնչություն ունի Անջելինա Ջոլին այդ պատարագի հետ: 2014 թ-ին դերասանուհին ակտիվ մարդասիրական գործունեության շնորհիվ «Տիկնոջ» կոչումի է արժանացել, որը նրան շնորհել է անձամբ Եղիսաբեթ 2-րդ թագուհին:

Ջոլին պատարագին ներկայացել էր Ralph & Russo նորաձևության տան նրբագեղ զգեստով, որը դերասանուհու ոճաբանները ոչ պակաս էլեգանտ գլխարկով, ձեռնոցներով և կլաչով էին համադրել: Իսկ կերպարը ավարտում էին նրբագեղ զարդերն ու հենց թագուհու շնորհած շքանշանը:

Ջոլիի լուսանկարները համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել, իսկ նրա հավատարիմ երկրպագուները շտապել են նկատել, որ իրենց կուռքը հիասքանչ տեսք ունի և որ ամենակարևորն է հագուստի հարցում նախապատվություն է տվել բաց երանգին, այլ ոչ թե իր համար ավանդական դարձած սևին:

Պատարագին պետք է մասնակցեր նաև Եղիսաբեթ թագուհին, սակայն Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա իրեն վատառողջ է զգում, ինչի պատճառով բաց կթողնի արարողությունը:

В сети обсуждают элегантный образ Анджелины Джоли на церковной службе в Лондоне

Анджелина Джоли

Анджелина Джоли

Анджелина Джоли и Джордж Робертсон (британский политик)

Анджелина Джоли





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: