Հայերեն   English   Русский  

​Բանանով թմրամիջոց դատապարտյալին


  
դիտումներ: 349

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձնաց դեղահաբեր, հոգեմեդ և այլ նյութեր փոխանցելու համար ամենաանսպասելի արարքների են դիմում մարդիկ:

Շիրակի մարզում դեռ հիշում են դեպքը, երբ ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զբոսանքի ժամանակ հաստատության պարիսպներից նյութեր էին ներս շպրտվել, որը նկատել էին քրեակատարողական հինարկի աշխատակիցները:

Հերթական անհավանական քայլին են դիմել կրկին ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին ինչ-որ նյութ փոխանցելու համար:

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված ՛՛B 8՛՛ գրառմամբ 4 դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: