Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը նպաստել է Ուկրաինացի երգչուհու կարիերային 17.8 մլն դոլար արժողությամբ տան վաճառքի դիմաց


  
դիտումներ: 1090

Քիմ Քարդաշյանը շատ ավելի խելացի գործարար կին է, քան շատերը կարծում են։

Բլասթի նոր զեկույցի համաձայն, հեռուստաաստղը յուրահատուկ գործարք է կնքել իր ամուսնու ՝ Քանյե Ուեսթի հետ Լոս Անջելեսի Bel Air թաղամասում իրենց շքեղ վերանորոգված առանձնատան վաճառքի ժամանակ: Տունը վաճառվել է Ուկրաինացի գործարար և բարերար Մարինա Էկտոնին, ով երազում էր երգչուհու կարիերայի մասին: The Blast-ը գրում է, որ որպես գործարքի մի մաս Քիմը համաձայնել է նպաստել Մարինայի կարիերայի առաջխաղացմանն իր անձնական սոցկայքերում, նույնիսկ նրա հետ այցելել հանրային և արդյունաբերական միջոցառումների:

The Blast-ը նաև գրում է, որ Քիմին նկատել նաև Մարինայի հետ ճաշելիս West Hollywood-ում գտնվող Craig-ի ռեստորանում։ Նրանք նաև միասին ժամանակ են անցկացրել Քարդաշյաններին պատկանող Dash խանութում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: