Հայերեն   English   Русский  

Երևանում տեղի կունենա տեսական ֆիզիկայի միջազգային ամառային դպրոց


  
դիտումներ: 3888

Հուլիսի 2-ից 7-ը Երեւանում անցկացվելու է տեսական ֆիզիկայի միջազգային ամառային դպրոցը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 09։30-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, հասցե՝ Տերյան 105, Երեւան, Հայաստան ։

Ամառային դպրոցի կազմակերպիչներն են Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամը» (ԳԿՀԱՀ), ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը, Ֆոլկսվագեն հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Տարրական մասնիկների ֆիզիկայի տարածաշրջանային դոկտորական ծրագիրը։

Միջոցառման բացման արարողությանը ասպիրանտուրայի երկու ուսանողուհիներ՝ Մանե Ավետիսյանը Երեւանից ու Թամար Զաքարեիշվիլին Թբիլիսիից, պաշտոնապես կստանան Թինա Ասատիանի կրթաթոշակը։

Տեսական ֆիզիկայի բնագավառում ամառային դպրոցի նպատակը դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ու գաղափարներ փոխանցելն է։

Ամառային դպրոցը տեւելու է 4 օր, ինչին հետեւելու է ավելի փորձառու մասնակիցների համար անցկացվող երկօրյա դասընթացը։ Առաջին փուլի դասախոսությունները, որոնց հետեւելու են կարճ քննարկումներ, վարելու են Էլիաս Կիրիտսիսը՝ Կրետեի համալսարանից, Հերբերթ Դրեյները Բոննի համալսարանից, Դանիել Վոլդրամը Լոնդոնի կայսերական քոլեջից, Կարապետ Մկրտչյանը Պոտսդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտից։

Ամառային դպրոցին մասնակցելու է 50 մագիստրոս, ասպիրանտ եւ գիտությունների թեկնածու Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բրազիլիայից։

Ամառային դպրոցը փորձում է նաեւ դաշտ ստեղծել՝ տեսական ֆիզիկայի բնագավառում կարեւոր գործ կատարող՝ դպրոցի կազմակերպիչ ինստիտիուտների ու կենտրոնների ներկայացուցիչների համագործակցության համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: