Հայերեն   English   Русский  

​Աստմայով հիվանդների կյանքին վտանգ է սպառնում


  
դիտումներ: 122

Աստմայով հիվանդների կյանքը վտանգված է, քանի որ ջերմային հոսանքների պատճառով փոշին տասն անգամ ավելացել է:

Այս մասին զգուշացնում է բարեգործական ընկերությունը:

Asthma UK-ը շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց հորդորում է ընդունել հակաբիոտիկներ՝ ունենալով իրենց մոտ նաև ինհալատորներ, քանի որ եղանակը շատ տաք է և չոր:

Այս հորդորը կապված է Met Office-ի այն հայտարարության հետ, որ 2005 թվականից ի վեր փոշու մակարդակը գնալով ավելանում է՝ ստեղծելով խնդիրներ աստմայով տառապողների համար:

Այս մասին խոսել է նաև Asthma UK- ի առողջապահության վիճակագրության գծով փոխտնօրեն Կոլեթ Հարիսը:

Փոշուց ալերգիան դրսևորվում է ասթմայի ձևով և ունի նույն ախտանիշները, որոնք նկատվում են խոտից ալերգիայի դեպքում: Դրանք են՝ քոր աչքերի շրջակայքում, խեղդվելու զգացողություն և հոսք քթում:

Ասթմայով տառապողներին այս օրերի ընթացքում խորհուրդ է տրվում անպայման կրել արևային ակնոցներ՝ աչքերը փոշուց պաշտպանելու նպատակով, ինչպես նաև տուն մտնելուն պես փոխել հագուստը և լոգանք ընդունել:

Խորհուրդ է տրվում նաև խուսափել ալկոհոլից, քանի որ այնպիսի խմիչքներն ինչպիսիք են օրինակ գարեջուրը և գինին կարող են խորացնել զգայունությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: