Հայերեն   English   Русский  

Մշտադիտարկման այցերը դպրոցներ և մանկապարտեզներ ավարտվել են. Պաշտպանը հանդես կգա արտահերթ զեկույցով


  
դիտումներ: 1948

Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ:

Այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և սանիտարական պայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես գյուղական վայրերում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և հատուկ խմբերին ծառայություններ մատուցող հաստատություններին:

«Կայուն զարգացման նպատակների իրականացման աջակցություն, ջրի և սանիտարական պայմանների առկայությունը որպես մարդու իրավունք» ծրագրի շրջանակում ուսումնասիրություններն իրականացնելիս հաշվի են առնվել գործող օրենսդրական դաշտը, միջազգային չափանիշները և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները։

Այցերի ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ առաջարկները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: