Հայերեն   English   Русский  

Թուրքիայում մանկապիղծների կրտում կիրականացվի. փոխվարչապետ


  
դիտումներ: 296

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում մանկապիղծների կրտում կիրականացվի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բոզդաղը նշել է, որ պեդոֆիլների կրտման հարցը ավելի վաղ եղել է օրակարգում և քննարկվել է երկրի խորհրդարանում: «Ցավոք, այդ հարցը հետաձգվել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման պատճառով»,- ասել է Բոզդաղը:

Պեդոֆիլների կրտման հարցը քննարկվել էր ընթացիկ տարվա ապրիլի 9-ին և ակնկալվում էր, որ օրինագիծը ընդունվելու է: Թուրքիայում վերոնշյալ օրենքի ընդունման դեպքում պեդոֆիլներին սպառնում է նաև 20-40 տարվա ազատազրկում: Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը հանդես է եկել երկրում պեդոֆիլների կրտման օգտին՝ դա բացատրելով նրանով, որ մի շարք այլ երկրներում ևս նման պրակտիկա գոյություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: