Հայերեն   English   Русский  

Հայաստանում «դոմիկները» այլևս անելիք չունեն. Սփյուռքի նախարար


  
դիտումներ: 541

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնի ընթացքում տեսակապով ուղերձ է հղել՝ խոսելով Գյումրու տնակների խնդրի մասին:

«Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին:

Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»,- հայտարարել է նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: