Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին. տուժել են քաղաքացիներ


  
դիտումներ: 2151

Հուլիսի 2-ին, ժամը 09:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:20-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 07:15-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորում (մոտ 500 մ): Վարորդը (Կ. Ս., 1986 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորը (Հ. Գ., 1977 թ., ՀՀ քաղաքացի) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: