Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորությունը


  
դիտումներ: 350

ԱՄՆ-ը համաձայն է Ղրիմի պատկանելիության վերաբերյալ Ռուսաստանի «անհամաձայնության» դիրքորոշմանը, ընդ որում` ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք համաձայն ենք այս հարցի շուրջ անհամաձայնությանը, մեր ղրիմյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը վերադարձնի թերակղզին Ուկրաինային», - հայտարարել է Սանդերսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է Ղրիմը ռուսական ճանաչել:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի մաս, չի համապատասխանում ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ կարող է Ղրիմը ռուսական ճանաչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: