Հայերեն   English   Русский  

​Իրանցի հրամանատարը մեղադրում է Իսրայելին Իրանի ամպերը գողանալու մեջ


  
դիտումներ: 183

Իրանցի գեներալը մեղադրում է Իսրայելին ամպերը գողանալու և եղանակը մանիպուլացնելու մեջ: Նրա խոսքով սա կարող է Իսլամական Հանրապետությունում երաշտի պատճառ դառնալ:

Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար Բրիգադի գեներալ Գոլամ Ռիզա Ջալալին հայտարարել է, որ Իրանում փոփոխվող մթնոլորտը «կասկածելի է»:

Ջալալին նշել է, որ Աֆղանստանի եւ Միջերկրական ծովի բոլոր լեռնային շրջաններն ավելի քան 7200 ոտնաչափ ծածկված են ձյան մեջ, բացառությամբ Իրանից:

Իրանի օդերեւութաբանական ծառայության ղեկավար Ահադ Վազիֆը թերահավատորեն է արտահայտվել այս հայտարարության վերաբերյալ:

Նա ասել է, որ գեներալ Ջալալին, հավանաբար, ունի փաստաթղթեր, որոնց մասին ինքը տեղյակ չէ, բայց օդերեւութաբանական գիտելիքների հիման վրա հնարավոր չէ երկիրից գողանալ ձյունը կամ ամպերը:

Նա նաև նշել է, որ Իրանում երաշտի երկարատև շրջան է, այս հարցը չի վերաբերում միայն Իրանին և ունի համաշխարհային միտում:

Ընդհանուր առմամբ այսպիսի մեղադրանքներ առաջին անգամը չէ որ հնչեցվում է իրանցի պաշտոնյաների կողմից:

2011 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արեւմտյան երկրներին մեղադրել է Իրանում «երաշտի պատճառ դնելու» ծրագրերի մշակման մեջ:

Իրանի ղեկավարը նաեւ մեղադրել է արեւմտյան երկրներին ՄԻԱՎ-ի վիրուսի ստեղծման մեջ, որը նրա կարծիքով նպատակ ուներ թուլացնել զարգացող աշխարհը եւ դեղագործական շուկա ստեղծել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: