Հայերեն   English   Русский  

Դավիթ Հարությունյանի կարծիքով Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքը խնդիրներ կարող է առաջացնել Սահմանադրության հետ


  
դիտումներ: 4245

Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ՀՀ Քրեական օրենսգրքի սխալ հոդվածով մեղադրանք առաջադրելը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով խնդիրներ կարող է առաջացացնել ՀՀ Սահմանադրության հետ։

«Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը։ Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարևոր է ամենօրյա լարվածություն պահել։ Բայց ես կարծում եմ, որ դա չի կարելի անել այս գնով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այլ բացահայտումներին, թե՛ նպատակին։ Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, անթույլատրելի է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ հայտարարեց Հարությունյանը։


Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմիններն ավելի լուրջ կվերաբերվեն իրենց աշխատանքին, քանի որ նման սխալներով իրավապահներն արժեզրկում են կատարված «շատ կարևոր աշխատանքը»։

Առաջացած իրավական հակասությանն ավելի վաղ Aysor.amանդրադարձել էր։ Բանն այն է, որ Մարտի 1-ի գործով միակ մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Սա այն դեպքում, երբ 2008-ին Քրեական օրեսնգրքի նույն հոդվածը այդ հանցակազմին չի վերաբերել և այն ավելացել է միայն 2009 թվականի մարտին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: