Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին


  
դիտումներ: 544

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Ճապոնիան Հայաստանի կառավարության լավագույն բարեկամ երկրներից է, որի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում սկսում է այս ժամանակահատվածում: Դեսպան Յամադին կարևորել է ՀՀ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դիրքորոշումը և նախարարից հետաքրքրվել Արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթություններով:

Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանն անդրադարձել է դատաիրավական, հանրային ծառայությունների մատուցման ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումներն արդիականացնելուն, ՔԿՀ-ներում պահման պայմանների բարելավելուն, նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելուն ուղղված մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: