Հայերեն   English   Русский  

ԱԱԾ-ականները հատուկ գործողություններից հետո իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն


  
դիտումներ: 573

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը շուրջ ութ ժամ տևած հատուկ գործողությունները

և հեռացել Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։

ԱԱԾ-ից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երևանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: