Հայերեն   English   Русский  

​Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի որդին առողջական լուրջ խնդիրներ ունի


  
դիտումներ: 724

Օրեր առաջ Փարիզում կայացավ Վանեսա Պարադիի մասնակցությամբ, ռեժիսոր Յան Գոնսալեսի նկարահանած «Դանակը սրտում» (Un couteau dans le coeur) ֆիլմի պրեմիերան, որից սակայն բացակայում էր գլխավոր հերոսուհուն մարմնավորած Պարադին: Դերասանուհու բացակայությունը ֆիլմի համաշխարհային պրեմիերայից ռեժիսորը բացատրեց Պարադիի որդու հիվանդությամբ: Գրում է Spletnik.ru-ն:

«Ցավոք, Վանեսա Պարադին չկարողացավ այս երեկո միանալ մեզ որդու լուրջ առողջական խնդիրների պատճառով», - հայտարարել է Գոնսալեսը:

Հիշեցնենք, որ 16-ամյա Ջեքը Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի կրտսեր երեխան է: Դերասանները, որոնք միասին 14 տարի են ապրել, նաև 19-ամյա դուստր ունեն` Լիլի Ռոուզ Դեփը: 2012թ ամուսնալուծությունից հետո զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել:

Եթե Լիլի Ռոուզն արդեն վաղուց վայելում է փառքը` նկարահանվելով ֆիլմերում և պայմանագրեր կնքելով աշխարհահռչակ նորաձևության տների հետ, ապա նրա եղբոր մասին շատ ավելի քիչ տեղեկություններ են հանրությանը հայտնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: