Հայերեն   English   Русский  

Սեուլն ԱՄՆ-ի մաքսատուրքերից վնասները 2,4 մլրդ դոլար է գնահատել


  
դիտումներ: 153

«Ренхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերը Հարավային Կորեայից պողպատի, արևային վահանակների և լվացքի մեքենաների ներմուծումից երկրի տնտեսությանն ավելի քան 2,4 միլիարդ դոլարի վնաս կհասցնեն: Այդ մասին նշվել է Հարավային Կորեայի խորհրդարանի բյուջետային վարչության զեկույցում: Գրում է Gazeta.ru-ն:

Վարչության գնահատականներով՝ Հարավային Կորեայից արտահանումը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկորցնի 2.47 միլիարդ դոլար՝ պայմանավորված ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերով: Բացի այդ այս երեք ոլորտներում մինչև 16 հազար մարդ կարող է զրկվել աշխատանքից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի տնտեսության համար լավագույն ժամանակների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: