Հայերեն   English   Русский  

Ամուլսարն առանց հանքի. երթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի


  
դիտումներ: 1951

երևանում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անում ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք փակել են հանք տանող ճանապրհը աշխատանքը կասեցնելու համար:

Ցույց մասնակիցների մեկը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը հրապարակ էր բերել մարդկանց, այսօր բոլորն իրենց կամքով են եկել:

«Այսօր բոլորն ինքնակամ են եկել ու պաշտպանու են իրենց բնությունը»:

Կառավարությանն ուղղելով խոսքը՝ ակտիվիստը նշեց, որ իրենք սաբոտաժնիկներ չեն, իրենց հայեր են.« Մենք հայեր ենք և եկել ենք մեր բնությանը տեր կանգնելու: Բայց եթե պետք լինի, հանուն մեր լեռների,մենք սաբոտաժնիկներ էլ կդառնանք»,- նշեց նա:

Այս պահին ցուցարարները երթով կառավարության կենտրոնական մասնաշենքից գնում են «Լիդիան Արմենիայի» երևանյան գրասենյակի շենք:

Նշենք՝ բնապահպաններն արդեն երկար ժամանակ բարձրաձայնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը աղետալի հետևաններ կունենա Հայաստանի համար, հատկապես ջրային ռեսուրսների առումով: Վտանգվում է նաև Ջերմուկ առողջարանային քաղաքը:

Հիմնախնդրի մանրամասների մասին կարող եք կարդալ Անկախի անդրադարձում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: