Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում «հայհոյելու համար» կալանավորել են ընդդիմադիր ակտիվիստների


  
դիտումներ: 944

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ Յաշար Ֆարազին և Ռահիբ Գուրբանովը հուլիսի 4-ին դատապարտվել են 30 օրվա վարչական կալանքի, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գործակալությունն Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության հղմամաբ հայտնում է, որ Ֆարազին ձերբակալվել է Աբշերոնի շրջանում, որտեղ վերջինս բնակվում է: Ոստիկանության աշխատակիցները Ֆարազիին տարել են նրա տնից:

Ուժայիններն ակտիվիստի հարազարտներին ոչինչ չեն բացատրել: Միայն երեկոյան հարազատներն իմացել են, որ Աբշերոնի շրջանային դատարանի որոշման համաձայն՝ Յաշար Ֆարազին դատապարտվել է 30 օրվա կալանքի: Նրան մեղավոր են ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 535.1 (ոստիկանության օրինական պահանջներին չենթակվել) հոդվածով: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ֆարազին, իբրև թե, փողոցում հայհոյել է, իսկ երբ ոստիկանության աշխատակիցները նրան կոչ են արել դադարեցնել այն, վերջինս հրաժարվել է ենթարկվել:

Համանման մեղադրանքով հուլիսի 4-ին կալանավորվել է նաև կուսակցության Սուրախանի շրջանային մասնաճյուղի փոխնախագահ Ռահիբ Գուրբանովը: Նրան տեղափոխել են ոստիկանության տեղի բաժանմունք, իսկ երեկոյան դատարանը նրան դատապարտել է 40 օրվա կալանքի:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունում կարծում են, որ ակտիվիստների ձերբակալությունը քաղաքական պատվեր է: Կուսակցության տվայլնեի համաձայն՝ Ադրբեջանում քրեական մեղադրանքերով կալանավորված է ընդդիմադիր կուսակցության 10 ակտիվիստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: