Հայերեն   English   Русский  

«Ծառուկյանն ասում է՝ 300 հազար դոլարն ինչ գումար է ներդնելու համար...». ՀԲՖ նախագահը դադարեցրեց պաշտոնավարումը


  
դիտումներ: 1302

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի 11-րդ համաժողովը:

Օրակարգային մի շարք հարեցրի թվում էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Քանի որ այս ընթացքում ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չկար, ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ և համաժողովի մասնակիցների քվեարկությամբ որոշվեց նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով:

«Մենք հայտարարել էինք, որ տեղի է ունենալու ֆեդերացիայի նախագահի ընտրություն, ովքեր ցանկանում են իրենց առաջադրել, պետք է դնեին իրեց թեկնածությունը: Ցավոք, չունենք թեկնածու: Կարծում եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում դահլիճից դուրս հնչող հայտարարություններ՝ ֆինանսական միջոցների ներգրավման մասով անողները, գան հստակ ծրագրով մասնակցել մեր համաժողովին, փաստացի ծրագիրը դնեն սեղանին, ներակայացնեն, թե որքան գումար են ներդնելու մարզաձևի զարգացման մեջ եւ տեղի ունենա իրական ընտրություն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասում է՝՝ 300 հազար դոլարն ինչ գումար է ներդնելու համար: Եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդ գումարը, թող գան և ղեկավարեն ֆեդերացիան: Մենք ոչ մի տեղ չենք շտապում և մեկ ամիս ժամանակ ենք տրամադրում այդ մարդկանց առաջադրելու իրենց թեկնածությունը: Ես մեկ ամսով դադարեցնում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իմ աշխատանքը, մինչև ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ »,- ասաց Արթուր Գևորգյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: