Հայերեն   English   Русский  

​Թռչնամսով ու դդմիկով ռուլետներ


  
դիտումներ: 2323

Բաղադրությունը

2 դդմիկ

հավի կրծքամիս` 1 հատ

2 պճեղ սխտոր

50 գ կոշտ պանիր

ոչ կծու պղպեղ (պապրիկա)

մի քանի ցողուն ռեհան

աղ, պղպեղ

զեյթունի ձեթ

Պատրաստումը

Դդմիկը լվանալ ու երկար` 0,5 սմ հաստության շերտեր կտրատել:

Տապակի վրա յուղաթուղթ տարածել, դդմիկի շերտերը դասավորել վրան, մի քիչ ձեթ քսել ու աղ ցանել: 180 աստիճան տաքացված փռի մեջ դնել 5-7 րոպեով, որ փափկեն ու լավ փաթաթվեն:

Հավի կրծքամսից բարակ ու երկայնակի կտորներ առանձնացնել, թեթևակի ծեծել, աղ ու պղպեղ ցանել վրան, ավելացնել ճզմած սխտոր, խառնել ու թողնել մի քիչ մարինացման նպատակով:

Պատրաստի դդմիկի շերտերի վրա դասավորել հավի կրծքամսի շերտերը, վրան քերած պանիր ցանել, կտրատած ռեհան ու մի քիչ պապրիկա լցնել: Ռուլետները փաթաթել ու ամրացնել փայտիկով, եփել 180 աստիճան տաքացված փռում 25 րոպե:

Հանելուց հետո կարելի է մի քիչ թարմ կանաչի ցանել վրան (սամիթ) ու մատուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: