Հայերեն   English   Русский  

Ոստիկանության ներքին զորքերն իրականացնում են այլ խնդիրներ. Տիգրան Բալայանի պատասխանն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին


  
դիտումներ: 7152

Ինչպես երևում է, Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը,Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ դրանք հանդիսանում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ունի անհրաժեշտ մարտունակություն, որպեսզի կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն», - նշեց Տ. Բալայանը։

Հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գործադիր իշխանությունը նման որոշում է կայացնելու և ոստիկանության ներքին զորքերը կծառայեն սահմանին:

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: