Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ընդդիմությանը մեղադրում են երկրում գրանցված միջադեպերն ապակայունացման նպատակով կիրառելու մեջ


  
դիտումներ: 274

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

Դրանում նշված է, որ Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները փորել են օգտվել Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված վթարից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի վրա հարձակումից, զանգվածային դժգոհություն հրահրել և խաթարելի երկրի կայունությունը:

«Մի շարք ընդդիմադիր շրջանակներ լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով օգտվելով ադրբեջանական ՋԷԿ-ում գրանցված վթարից և Գյանջայում բարձրաստիճան պաշտոնյայի վրա զինված հարձակումից, խախտելով պետության և ժողովրդի շահերը՝ փորձել են երկրում իրարանցում ստեղծել, զանգվածային դժգոհություն հրահրել և երկրի կայունությունը խաղտող տրամադրություններ ցուցադրել»,- նշված է հայտարարությունում:

Հայտարարությունում ընդգծված է, որ իրենց անկախ համարող որոշ լրատվական կայքեր միացել են «այդ էիֆորիկ տրամադրություններին՝ ասեկոսեները որպես փաստեր ներկայացնելով և փորձելով հասարակությանը կեղծ տեղեկություն տրամադրել»: Հայտարարության համաձայն՝ ադրբեջանական ՋԷԿ-ի վթարի պատճառով ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները, որոնց էլեկտրասնուցման դադարեցումը կարող էր բացասական հետևանքներ առաջացնել, խիստ հսկողության տակ են վերցվել և դրանց կառավարման ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին գիշերն Ադրբեջանի խոշորագույն էլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՋԷԿ-ում, վթար է տեղի ունեցել, որի արդյունքում ամբողջությամբ հոսանքազրկվել է մայրաքաղաք Բաքուն և երկրի այլ շրջաններ:

Բացի այդ, հուլիսի 3-ին հարձակում են գործել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովի վրա, ինչի արդյունքում վերջններս մարմնական վնասվածներով հոսպիտալացվել են: Հանցագործը՝ 35-ամյա Յունիս Սաֆարովը, ձերբակալվել է: Գյանջայի բնակիչներից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության, այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: