Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը՝ Էյմսբերիում թունավորման գործում Ռուսաստանի մասնակցության մասին
Ուոլեսի խոսքերով՝ Էյմսբերիում միջադեպի հետևանքով տուժածները անմիջական հարձակման թիրախ չեն եղել:
«Տեղյակ լինելով, որ իրենք (Ռուսաստան) մշակել են «Նովիչոկ» նյարդային թույնը, ինչպես նաև այն հանգամանքին, որ թիրախները կապված են միմյանց հետ, մենք բարձր աստիճանի վստահությամբ համոզված ենք, որ Ռուսաստանը կանգնած է սկզբնական հարձակման հետևում, սակայն այս պահին մենք չենք տեսնում ոչ մի ապացույց, որպեսզի վերջին երկու տուժածներին կապենք Սկրիպալների հետ կամ նախորդ վայրի, որտեղ նրանց թունավորել էին», - հայտարարել է Ուոլեսը:
Նա հավելել է, որ Էյմսբերիում թունավորման հետևանքով տուժածները կապ չունեն Սկրիպալների հետ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում ընդգծել էին, որ Սոլսբերիում թունավորման առնչությամբ Ռուսաստանից հեռախոսազանգի են սպասում: