Հայերեն   English   Русский  

3 օր անընդմեջ փակում են միջպետական ճանապարհը


  
դիտումներ: 639

Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչները մեկ շաբաթ է խնդրի առաջ են կանգնած՝ ոռոգման ջուրը չի հասնում դաշտերին:

Եղանակն էլ չոր է, ջերմաստիճանը շատ բարձր, տեղումներ էլ չկան: Բերքը դաշտերում կչորանա, եթե ժամանակին ջուրը բույսին չհասնի:

Ի նշան բողոքի արդեն 3-րդ օրն է Ազատռանի բնակիչները փակում են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը՝ Ազատանի հատվածում և պահանջում խնդրի կարգավորում:
Գյուղացիներն ասում են, խնդիրը ջրի սակավությունը չէ, այլ ջրի բաշխման կազմակերպումը: Երեկ Շիրակի մարզպետն էր հանդիպել գյուղացիներին, հորդորել բացել ճանապարհը, և վստահեցրել՝ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման համար:
Այսօր նորից՝ երեկոյան, ազատանցիները փակել էին միջպետական ճանապարհը այնքան ժամանակ, մինչև գյուղ են ժամանել ՋՕ ներկայացուցիչները:
Ինչպես ankakh.com-ի հետ զրույցում փոխանցեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, ոռոգման ջրի խնդիրը պետք է ժամ առաջ լուծել, չի կարելի վտանգել ցանքսերը: Նրա խոսքերով այժմ ՋՕ ներկայացուցիչները բնակիչների հետ քննարկում են ջուրը գյուղացուն հասանելի դարձնելու տարբերակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: