Խոշոր երկաթուղային վթար Թուրքիայում, կան տասնյակ զոհեր և վիրավորներ
դիտումներ: 299
Ըստ վերջին տեղեկությունների՝ պատահարի արդյունքում 24 մարդ մահացել է, ևս 73 մարդ վիրավորվել է: Գնացքում գտնվել է 362 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմը: Համաձայն Թուրքիայի տրանոսպորտի նախարարության տվյալների՝ վթարը տեղի է ունեցել տեղատարափ անձրևների պատճառով:
Դեպքի վայր են ուղարկվել ավել քան 100 շտապօգնության մեքենա, 6 ռազմական ուղղաթիռ, 24 փրկարար: Այնտեղ է գնացել նաև տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին: