Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 141-ի


  
դիտումներ: 298

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվն աճելով հասել է 141-ի:

Այդ մասին հայտնում է Shannel News Asia հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ դեռևս տասնյակ մարդիկ անհայտ կորած են:

Հեռուստաալիքի տվյալներով` փրկարարներին հաջողվել է հասնել ավելի վաղ ջրի բարձր մակարդակի պատճառով անհասանելի շրջաններ: Իշխանությունները ենթադրում են, որ այնտեղ ավելի շատ դիեր կարող են հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքների և ջրհեղեղների արդյունքում, որոնք առաջացել են տեղատարափ անձրևներից հետո, Ճապոնիայում 103 մարդ է մահացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: